Քունը չափազանց կարևոր է մտավոր և ֆիզիկական առողջության համար. առաց պատշճ քնի, առողջությունը կարող է անուղղելի վնասների կրել։ Շատ մարդկանց մոտ կա անքնություն, ինչը մեծ բացասական հետք է թողնում վերջիններիս կյանքի վրա։ Ձեզ ենք ներկայացնում 7 գիտականորեն ապացուցված խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ քնել և բարելավել առողջությունը։

1. Քնեք ամենարդյունավետ ժամեր


Պետք է քնել այնքնա ժամանակ, որքան անհրաժեշտ է արդյունավետ վերականգնման համար, այն է՝ 9 – 12 ժամ դպրոցական երեխաների համար,  8 – 10 ժամ դեռահասների համար և 7 – 9 ժամ՝ չափահասների համար։

2. Ազատվեք կապույտ լույսից


Ազատվեք ձեր էլեկտրոնային սարքերի արաբերած կապույտ լույսից և դուք շատ ավելի հանգիստ կքնեք։ Փորձը ցույց է տալիս, որ այդ լույսը խանգարում է քնի բնականոն ընթացքը։

3. Քնեք կողքի վրա պառված


Կողքի վրա պառկած քնելը կարող է օգնել ուղեղին ավելի արագ վերականգնվել, այդ իսկ պատճառով ավելի արդյունավետ է քնել այդ դիրքում և ոչ թէ մեջքի կամ փորի վրա պառկած։

4. Խորը շնչեք


Խորը շնչելը ստիպում է օրգանիզմին ակտիվացնել հանգստացնող ռեֆլեքսները։ Բացի դա, խորը շնչելու դեպքում ուղեղը հարստանում է թթվածնով և հաջորդ առավորտայն ավելի աշխատունակ և թանկ է։

5. Քնեք նախատեսվածից ոչ ավել


Գիտնականները որոշ ապացույցներ են գտել, որ չափից շատ քնելը մեծ վնասներ է հասցնում առողջությանը։ Այդ իսկ պատճառով ավելի լավ է քնեք նախատեսված ժամանակը և մի խախտեք ստեղծած գրաֆիկը անկախ շաբաթվա օրից։

6. Մարզվեք


Գիտնականներն ապացուցել են, որ պարբերաբար մարզվող մարդիկ ավելի հանգիս են քնում և ավելի քիչ ժամանակում են վերականգնվում, քան այն մարդիկ, ովքեր պասիվ ապրելակերպ են վարում։

7. Քնեք հով սենյակում


Ավելի հանգսիտ և արդյունավետ քնելու համար հարկավոր է քնել հով սենյակում, կան գոնե ոտքերը դուրս հանել ծածկոցի տակից։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել