«Счастья! Здоровья!». այսպես է կոչվում գեղարվեստական նոր ֆիլմը, որը թողարկելու են Հայկ Մարությանն ու իր թիմը։ Այն հայ-ռուսական համատեղ նախագիծ է: BlogNews-ին հայտնի է դարձել, որ դերասանի նոր ֆիլմը ռուսալեզու է, պրեմիերան առաջինը կլինի Ռուսաստանում, այնուհետև Հայաստանում և ԱՊՀ այլ երկրներում։ Կինոկատակերգություն կթարգմանվի հայերեն, թե ոչ, առայժմ հստակ չէ։

Ֆիլմի գլխավոր հերոսներին՝ փեսացուին և հարսնացուին մարմնավորում են  Հայկ Մարությանը և Նատալյա Ռուդովան։ Կատակերգության մյուս դերակատարներն են՝ Հրանտ Թոխատյանը, Անդրանիկ Հարությունյանը, Արևիկ Սանթրոսյանը, Յուրի Իգիթխանյանը և այլք:

Ֆիլմի նկարահանումներն արդեն սկսվել են։ Դիլիջանում արվել են հայկական հատվածի նկարահանումները, որի ռեժիսորներն են Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանը: Նախատեսվում են նկարահանումներ նաև Ռուսաստանում:

Առայժմ հստակ չէ՝ ֆիլմի պրեմիերան կկայանա աշնանը, թե գարնանը։ Ի դեպ, դեռևս նախորդ տարի Հայկ Մարությանն ասել էր, որ պատրաստվում են նկարահանել «Սուպեր մամա 2»-ը, որը հանդիսատեսի դատին կհանձնեն 2016-ի աշնանը։ BlogNews-ի տեղեկություններով՝ ապրիլյան պատերազմի պատճառով նկարահանումները կիսատ են մնացել։ Եթե հայ-ռուսական նախագիծը մինչև աշուն ավարտին չհասնի, «Կարգին» թիմն այս աշնանը պրեմիերա չի ունենա։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել