Image result for ազատ արցախը ողջունում է ձեզԱրցախը հայրենիք է , ոչ թե հողակտոր.

Արցախ աշխարհ տանող ճանապարհին կա մի հայտնի ցուցանակ՝ Ազատ Արցախը Ողջունում է Ձեզ, երեկ այդ ցուցանակի տակ փակցրեցինք պաստառը, որպեսզի այն լիարժեք լինի: Վերջին օրերին քանի որ շատ էին խոսում տարածքներ զիջելու կամ չզիջելու մասին, մենք ՝ որպես ՀՀ քաղաքացիներ, որոշեցինք մեր կարծիքը ևս հայտնենք այդ հարցի շուրջ:

Ու քանի որ ՀՀ տարածքում ամենակարևորը շարքային ՀՀ քաղաքացու կարծիքն է, ապա մենք մեր կարծիքը մեծ տառերով գրեցինք ու կախեցինք Արցախի ճանապարհին, որպեսզի բոլոր անցնողները՝ Արցախ գնացող ու Արցախից եկողները, կարդան ու միշտ հիշեն: Իսկ պաստառի վրա գրված է ՝ Տարածքը, որի վրա երազանքներ ունեցող զինվորի արյուն է թափվել, այլևս սոսկ հողակտոր չէ, այլ ՀԱՅՐԵՆԻՔ, որը չեն զիջում... Մեր կարծիքով այս տողերը պարզ ու հստակ հասկացնում են զիջողներին, որ Արցախը մեր հայրենիքն է ու թույլ չենք տալու մեր հայրենիքը ինչ-որ մեկը զիջի թշնամուն: Իսկ հպարտ հայ քաղաքացիներին, ովքեր չեն էլ ցանկանում լսել զիջումների մասին, նոր ուժ ու հավատ է տալիս, քանի որ այս տողերը կարդալուց նրանք կհասկանան , որ միայնակ չեն:

Մենակ մի խնդրանք ունեմ՝ այդ տարածքով անցնելուց , եթե պաստառը վնասված լինի ուղղեք ու հոգ տարեք նրա մասին, ինչքան երկար կանգուն մնա այնքան բոլորիս համար ավելի լավ: Մեկ-մեկ էլ հետը նկարվեք , թող լավ տարածվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել