Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը ցավակցություն է հայտնել Իտալիայի նախագահ Սերջո Մատարելային ավերիչ երկրաշարժի հետևանքով մոտ 250 մարդու մահվան կապակցությամբ: Այս մասին ասվում է Բրիտանիայի միապետի նամակում:

«Արքայազն Ֆիլիպը (թագուհու ամուսինը) և ես վշտացած ենք կենտրոնական Իտալիայում երկրաշարժի զոհերի լուրից: Մեր մտքերն ու աղոթքներն Իտալիայի ժողովրդի հետ են, հատկապես նրանց ընտանիքների և մտերիմների հետ, ովքեր տուժել են դրանից»,- ասել է Բրիտանիայի թագուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել