Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ ԱՄՆ-ը և ԵՄ երկրները պետք է շարունակեն Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները: Այս մասին նա հայտարարել է ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Պորոշենկոյի կարծիքով՝ դա «կզսպի Ռուսաստանին բանակցությունների սեղանի շուրջ» և «կծառայի որպես դրդապատճառ» Մինսկի պայմանավորվածությունների շրջանակում Մոսկվայի կողմից իր պարտավորությունների իրագործման համար:

Հերթական անգամ Ուկրաինայի արևելքում բռնությունների համար մեղադրելով Ռուսաստանին՝ նա նշել է, որ Կիևը պնդում է հատուկ «ճանապարհային քարտեզի» ընդունման հարցում, որտեղ «նշված կլինեն հատուկ օրերը և քայլերը, որոնք Ռուսաստանը պետք է ձեռնարկի կրակի դադարեցման առնչությամբ»:

Նա նշել է, որ Ուկրաինայի աջակցման հարցում Կիևը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի վարչակազմերի հետ գտնվում է «մշտական համակարգման» մեջ: «Այդ երկխոսությունում մեր միջև ոչ մի տարաձայնություն չկա»,- ասել է Պորոշենկոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել