Image result for ապրիլյան պատերազմՄինչ ապրիլյան պատերազմը, ես անըհնդհատ խոսում էի, որ զանազան ճամբարների և այլնի փոխարեն կարելի է պետական հովանավորչությամբ երիտասարդներին զենքի հետ վարվելակերպ սովորեցնեն , քանի որ դա մեզ համար խիստ անհրաժեշտ է: Այսօր գրեթե մեր ողջ երիտասարդությունն արդեն մոտիկից ծանոթացել է զենքի հետ, սակայն մենք ունենք մեր բանակն անընդհատ, շարունական վերազինման ու արդիականացման հարց: Մենք երբեք ու երբեք չպետք է կանգ առնենք, քանի դեռ պատերազմի վտանգը ջրով լի փուչիկի պես կախված է մեր գլխին: Այն կարող է մի օր հանկարծակի պայթել և կրկին փորձության զոհասեղանին դնել Հայոց աշխարհ... Յուրաքանչյուր Հայ, աշխարհի որ մասում էլ գտնվի , պետք է մտածի Հայաստանի մասին, իսկ մտածելը պետք է լինի առարկայական, ոչ թե գաղափարափիլիսոփայական ... Մենք իրավունք չունենք կորցնել մեր զգոնությունը, տեսեք ինչ են անում քրդերի հետ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել