Tert.am-ը գրում է.

Թուրքիան դրական է գնահատում ամերիկաբնակ թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները։ Ինչպես գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այդ մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո։ 

Օգոստոսի 22-ին Անկարա ժամանած ամերիկյան պատվիրակությունը Թուրքիայում անցկացրել է երկու օր, որի ընթացքում նրանք ուսումնասիրել են Գյուլենի՝ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեղադրանքի շուրջ թուրքական կողմի ներկայացրած ապացույցները: Խումբն ընդհանուր առմամբ աշխատել է 17 ժամ և ուսումնասիրել թուրքական կողմի ներկայացրած և Գյուլենի գործի հետ առնչվող 4 փաստաթղթային փաթեթ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել