Image resultՆորվեգիան ակտիվորեն զբաղվում է Ռուսաստանի սահմանին պատի կառուցմամբ: Ինչպես հայտնում է Polradio-ն, պատը կունենա 3․5 մետր բարձրություն և 200 մետր երկարություն:

Հաշվի առնելով միգրացիոն ճգնաժամը՝ Նորվեգիան շտապել է ուժեղացնել անվտանգության համապատասխան միջոցառումները: Քանի որ փակվել է Բալկաններով անցնող միգրացիոն միջանցքը, փախստականները օգտագործում են Ռուսաստանով և նրա ԵՄ սահմաններով անցնող երթուղին:

Արգելապատնեշը կկառուցեն նախկինում եղածի տեղը, որը կառուցված էր փայտից և օգտագործվում էր եղջերուների միգրացիայի ժամանակ նրանց հոտի թվաքանակի վերահսկման համար:

Նորվեգիայի արդարադատության փոխնախարար Օվե Վանեբոն հայտարարել է, որ պատ կառուցելու որոշումը լիովին հիմնավորված է: Այդ նախաձեռնությունը քննադատել է նորվեգական ընդդիմությունը և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել