Tert.am-ը գրում է.

Ինչպես երևում է 47-ամյա Ջենիֆեր Լոպեսի և 29-ամյա Կասպեր Սմարթի սիրավեպը ավարտվել է: Զույգին մոտ կանգնած աղբյուրները հաստատել են նրանց բաժանման լուրը:

«Նրանք բաժանվել են մի քանի շաբաթ առաջ: Բաժանումը դրամատիկ չի եղել: Ջենիֆերն ու Կասպերը նախկինի նման լավ հարաբերություններ ունեն: Ուղղակի նրանց սիրավեպը ավարտվել է: Նրանք որոշել են ընկերներ մնալ»,- պարզաբանել է իրավիճակն աղբյուրը:

Հիշեցնենք, որ երգչուհին ու պարողը սկսել են հանդիպել 2011թ-ին՝ Մարկ Էնթոնիից երգչուհու բաժանումից հետո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել