Դերասանուհի Յուլիա Ֆինկն ամուսնու՝ Արտյոմ Կարապետյանի հետ այցելել է Գյումրի ու իր տպավորություններով կիսվել իր Instagram-ում.

«Մեր հերթական անսպասելի ճամփորդության հասցեն Գյումրին էր: Մի քանի անգամ այս քաղաքում եղել էի, բայց այս անգամ Արտյոմ Կարապետյանի օգնությամբ ես ուրիշ Գյումրի բացահայտեցի. որքան պատմություն կա այստեղ, ի զուր չեն հպարտանում գյումրեցիներն իրենց քաղաքով, միայն այստեղ կա հին քաղաք հասկացությունը:

Ամեն ինչի մեջ կոլորիտ ու իսկական կյանք կա՝ սեւ թավշյա քարով հին տների, նեղլիկ փողոցների, ջերմ ու մտերմիկ բակերի: Մի խոսքով, այստեղ ամեն ինչ անկրկնելի է: Ինձ այս քաղաքը իտալական հին ֆիլմեր է հիշեցնում: Մնում է, որ այս ամենը պահպանեն, սա անգնահատելի հարստություն է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել