Հին ժամանակաների գրողները իրենց աշխատություններում հաճախ են խոսել այս այգիների մասին, որոնք գտնվել են հնագույն քաղաք Բաբելոնում (ներկայիս Իրաքի տարածքում): Հստակ պարզ չէ, թե երբ են կառուցվել այգիները, բայց որոշ գրողներ այնքան տպավորված են եղել դրանցով, որ անվանել են դրանք աշխարհի հրաշալիք: Մ.Թ.Ա. 250-ական թվականներին Ֆիլո Բյուզանդացին հիշատակել է, որ  Կախովի այգիներում աճում էին բույսեր, որոնք գտենից շատ բարձր բարձրության վրա էին գտնվում:

Վերջերս հնէաբաննները լրջորեն ուսումնասիրել են Բաբելոնը, սակայն չեն գտել այնպիսի մնացորդներ, որոնք համապատասխանում են պատմիչների այս նկարագրություններին: Սա մի հարց է առաջացրել հնէաբանների մոտ. արդյոք կախովի այգիները իրականում գոյություն ունեցել են:

2013 թվականին, Ստեֆանի Դալին, Օքսֆորդի համալսարանի հետազոտություններ անցկացնողներից մեկը իր գրքերից մեկում նշել է, որ այգիները իրականում գտնվել են ասորական Նինվեում:

Վերջին երկու տասնամյակի ընթացքում և՛ Բաբելոնը, և՛ Նինվեն մեծ կորուստներ են կրել պատերազմների և կողոպուտների հետևանքով: Այդ իսկ պատճառով թվում է, թե արդեն անհնար կլինի հստակ պարզել այս հարցը՝ գոյություն ունեցե՞լ են Կախովի այգիները, թե՞ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել