ԵՏՄ-ն միջազգային իրավասուբյեկտիվությամբ օժտված տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է: Միությունը կոչված է անդամ-պետությունների տնտեսությունների կայուն զարգացման, գլոբալ տնտեսության պայմաններում համակողմանի արդիականացման, կոոպերացման և ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացման համար պայմաններ ստեղծելու:

Չնայած այն հանգամանքին, որ ԵՏՄ-ն նորաստեղծ կազմակերպություն է և դեռևս գտնվում է ձևավորման փուլում, սակայն շուրջ 4 տասնյակ երկրներ հատուկ հետաքրքրություն են դրսևորում Միության նկատմամբ` նպատակ ունենալով գրավիչ համագործակցության ուղղություններ փնտրել: Հետաքրքրական է հատկապես Թուրքիայի դիրքորոշումը ԵՏՄ-ի հետ համագործակցության վերաբերյալ:

Վերջին շրջանում կարգավորելով ՌԴ-ի հետ իր խաթարված հարաբերությունները՝ Թուրքիան Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի շուրթերով հայտարարում է, թե ցանկանում է միանալ Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը՝ առանց ԵՄ անդամակցության գործընթացին վնաս հասցնելու:

Թուրքիան չի կարող դիտվել որպես վստահելի գործընկեր և ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարությունները ավելի շատ միֆ են հիշեցնում, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և անհամատեղելի է նրա անդամակացությունը ԵՏՄ-ին: Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ եթե Թուրքիան ցանկանում է ԵՏՄ-ի հետ համագործակցության լայն դաշտ ստեղծել, ապա պետք է կարգավորի հարաբերությունները ԵՏՄ անդամ Հայաստանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել