Օգոստոսի 24-ի վաղ առավոտյան թուրքական ռազմական ուժերի ռազմական գործողությունների ժամնակացույցը Սիրիայում:
12:55, թուրքական ռազմական ուժերը, սիրիական ազատ բանակի ուժերի հետ միասին 3 կմ խորացել են Սիրիայի տարածք,
13:17 թուրքական ռազմական ուժերին հաջողվել է գրավել սիրիական Քեքլիջե բնակավայրը, որը գտնվում է 3 կմ հեռավորության վրա թուրք-սիրիական սահմանից,և Ջարաբլուս քաղաքի կենտրոնը, որը գտնվում է 5 կմ հեռավորության վրա սահմանից,
13:47, թուրքական հրետանային ստորաբաժանումները Քիլիսից անցել են լայնածավալ ռմբակոծման,
13:58, Սիրիայի ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն, դատապարտելով Թուրքիայի ռազմական գործողությունները, տանկերով սահմանին խախտումը, դրանք համարելով ոտնձգություն Սիրիայի ինքնիշխանության նկատմամբ,
14:20, Սիրիայի ազատ բանակի զինյալները գրավել են սիրիական Կիվիրջիք բնակավայրը, Սիրիայի ազատ բանակի վիրավորված զինյալներին տեղափոխել են սահմանի վրա գտնվող թուրքական Գազիանթեփե քաղաք, բժշկական օգնություն տրամադրելու համար,
14:50 , թուրքական բանակը և Սիրիական ազատ բանակի մարտիկները գրավել են Քեքլիջե, Կիվիրջիք, Էլվանիյե և Գյուջյունջյուք բնակավայրերը, ոչնչացվել է ԻՊ-ի 46 ահաբեկիչ,
17:35, 20 տանկ և նույնքան զրահամեքենա փորձում են 70 կմ-ոց պատ կազմել Ջարաբլուսի մերձակայքում,
17:50, թուրքական տանկերն ամբողջությամբ փակել են ԻՊ-ի զինյալների դուրս գալու ուղիները Ջարաբլուսից, F-16 կործանիչները կրկին օդ են բարձրացվել և օդից աջակցություն են բերում Ալ-Բաբ տարածաշրջանում Սիրիական ազատ բանակի շուրջ 5000 զինյալներին, որտեղ կռվում են նաև թուրքմեն Սուլթան Մուրադի բրիգադները,
17:54, թուրքմենների փաստացի ղեկավարի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ շուտով Ջարաբլուսը կմաքրեն ինչպես ԻՊ-ից այնպես էլ քրդական YPG-ից,
16:42 , ԱՄՆ փոխնանախագահը հայտարարել է, որ քրդական YPG-ն չի ստանա ԱՄՆ աջակցությունը ,եթե պայքարի թուրքական ուժերի դեմ,
16:50 , Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմա հայտարարել է ,որ ԱՄՆ-ն պետք է վերանայի իր մոտեցումը քրդական YPG և PYD զինված խմբավորումների նկատմամբ, քանի որ դրանք նույն PKK-ն են իրականում,
17:15 ԻՊ-ի զինյալները նահանջում են Ալ-Բաբի ուղղությամբ...
Ռազմական գործողությունները շարունակվում են...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել