Լեհական Կոլոբժեգ քաղաքում աղբանոցի աշխատողները հին փոշեկուլի և բարձրախոսի մեջ գտել են ընդհանուր առմամբ կես մլն եվրո։ Այս մասին հայտնում է MetroCafe.pl պորտալը։

Աղբահավաքները մոռացված խնայողությունները հանձնել են ոստիկանություն։

Իրավապահներին հաջողվել է պարզել, թե ում են պատկանում թղթադրամները։ Դրանց տերն անձամբ է դիմել իրավապահներին՝ իր խնայողությունների որոնման գործում օգնության նպատակով։

Տղամարդը նկարագրել է դեն նետված ապրանքները, որոնցում եղել են խնայողությունները, հայտնել առարկաների նետման ամսաթիվը, որից հետո ոստիկանության մոտ կասկած չի մնացել գումարի պատկանելության վերաբերյալ։

Մոռացկոտ լեհն արդյոք երախտագիտություն հայտնե՞լ է աղբանոցի աշխատակիցներին՝ պորտալը չի հստակեցնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել