Վերջը «պա մնագաչիսլեննըմ պրոսբամ տռուդաշիխսյա» Զուրաբյանի հարցազրույցը ամբողջությամբ կարդացի (առավոտվանից նենց շուխուր էին բարձրացրել, որ ամոթ էլ էր չկարդամ ամբողջը): Լավ էլ չոտկի հարցազրույց էր, բայց ուներ իրականում երկու թույլ կետ: Մեկը՝ տրամաբանական, մյուսը՝ երեւի ոճական կոչեմ: Բայց այդ թույլ կետերին պրոպագանդիստների եւ քննադատների բանակը ամենեւին էլ չանդրադարձավ՝ կենտրոնանալով լրիվ մատից ծծած թեմայի վրա: Թե որոնք են այդ երկու կետերն, անկեղծ ասած, չեմ ասի ո՛չ հրապարակային, ոչ էլ մասնավոր զրույցում: Արդեն մինչեւ բուգս կուշտ եմ նրանից, որ իշխանական պրոպագանդիստները զբաղված են ընդդիմության ներքին քննադատության թեզերի գրագողությամբ ու կոնրետ իմ նախկին ասածներից էլ լիքը բան իրենցով են արել, տափակացրել են ու դարձրել են հազար տարվա ծամած ծամոն: Թող սովորեն ինքնուրույն մտածել: Ջերմ բարեւներով:

Հարցազրույցը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել