Ամռան ամենամեծ խնդիրներից մեկը միջատների քանակի կտրուկ աճն է։ Այս միջատների մեծամասնությունը անվնաս է, սկայն կան նաև այնպիսիները, որոնք վտանգավոր են կամ մահու չափ զզվելի և սարսափելի։ Այդպիսի միջատների ցանկը անկասկած գլխավորում են սարդերը, որոնք շատ հաճախ նաև թունավոր են։ Իհարկե, կան շատ քիմիկատներ, որոնցով կարելի է ազատվել սարդերից, սակայ այդ եղանակով դրանց թունավորելուն զուգահեռ դուք թունավորում էք նաև ձեզ։  Մենք պարզել են բնական 6 միջոց, որոնց կիրառումից հետո դուք էլ երբեք սարդ չէք տեսնի ձեր բնակարանում։

Ցիտրուս


Սարդերը ուղղակի տանել չեն կարողանում ցիտրուսային մրգերը։ Եթե դուք տանը լիմոնի հյութ ունեք, կամ ցիտրուսային մրգի որևէ կեղև, ապա ուղղակի տարածեք դա այն վայրերում, որտեղ հաճախ հանդիպում էք սարդերի և դրանք լիովին կանհետանան։

Եղենափայտ


Եղենափյատը սարդերի հետ պայքարի չափազանց արդյունավետ միջոց է։ Այն կարող է օգնել ձեզ ազատվել բոլոր տեսակի սարդերից՝ ընդհամենը մի քանի օրվա ընթացքում։

Սպիտակ քացախ


Բոլորին էլ հայտնի է, որ քացախը կարելի է օգտագործել բազում եղանակներով, սակայն քչերը գիտեն, որ այդ վանում է սարդերին, ինչպես նաև մրջուններին և մոծակներին։ Ուղղակի խառնեք 1 բաժին քացախը 2 բաժին ջրի հետ և ստացված հեղուկը սփրեյով տարածեք ամբողջ տնով։

Անանուխի յուղ


Սարդերը ուղղակի տանել չեն կարողանում անանուխի յուղը։ Ուղղակի խառնեք 8 կաթիլ անանուխի յուղը հեղուկ պճառի հետ և սփրեյի օգնությամբ տարածեք ստացված հեղուկը ամբողջ տնով։ Համոզվեք որ հեղուկը պահպանել է անանուխի սուր բուրմունքը։

Շագանակ


Շագանակը և մյուր ընկույզները սարդերի համար անտանելի բուրմունք ունեն, քանի որ պարունակում են որոշ քիմիկատներ, որոնք մահացու են սարդերի համար։ Ուղղակի մի քանի շագանակ դրեք տան տարբեր հատվածներում և պատուհանների մոտ և մեկընդմիշտ կազատվեք սարդերից։

Մաքրություն


Անկախ նրանց, թէ ինչ մեթոդներ էք կիրառում սարդերից և մյուս միջատներից ազատվելու համար, ձեր ջանքերը ապարդյուն կլինեն, եթե ձեր բնակարանը մաքուր չլինի։ Միշտ հիշեք, որ այս մեթոդները կարող են օգնել ձեզ ավելի արագ և արդյունավետ կերպով ազատվել սարդերից, սակայն դա անելու ամենակարևոր նախապայմանը բնակարանի մաքրությունն է։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել