Գիտնականները նոր և լիարժեք բացատրություն են տվել մարդու ուղեղի ամենախորհրդավոր ֆենոմեններից մեկին՝ դեժավյուին։  Նոր վարկածի համաձայն դեժավյուն ուղեղի ստուգեղական գործողություն է, որը ստուգում է հիշողությունը։

Այս տեսությունը ապացուցելու համար, գիտնականները արհեստական կերպով դեժավյու են առաջացրել մադկանց մոտ։ Նրանք փորձին մասնակից մարդկանց ստույգ քանակով բառեր են ասել, որոնք բոլորը կապված են որևէ մեկ գաղափարին և միտումնավոր կերպով չեն ասել հենց այդ գաղափարը ամբողջովին բնությագրող բառը։ Օրնակի՝ ասել են բարձ, անկողին, գիշեր և միտումնավոր կերպով չեն ասել քուն բառը։


Բառերն ասելուց հետո նրանց հարցրել են, թե արդյոք նրանք լսել են «ք» տառով սկսվող բառ, ինչին բոլոր մասնակիցները բացասական են պատասխանել։ Նույն հարցը մասնակիցներին տվել են մի քանի ժամ անց, սակայն այդ ժամանակ մարդկանց մեծամասնությունը դրական է պատասխանել և պնդել, որ լսել են քուն բառը։ Այդ պահին մարդկանց ուղեղները վերլուծել են լսված բառերի վրաբերյալ իրենց հիշողությունները և նրանց մոտ այդ պահին դեժավյու է եղել։

Սակայն ուղեղի հետազոտությունները ցույց են տվել, որ այդ պահին ակտիվ է եղել ուղեղի ոչ թէ հիշողության, այլ որոշումներ կայացնելու համար պատասխանատու բաժինը։ Այս կերպ գիտնականները եկել են այն եզրահանգմանը, որ երբ մեր ուղեղը ստուգում է մեր հիշողությունը և սխալ է հայտնաբերում, ապա գործարկում է դեժավյուի ֆենոմենը՝ սխալմունին բացատրություն տալու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել