ՄԻԵԴ-ը տարեկան մի քանի անգամ որոշումներ է ընդունում պարբերաբար որոշումներ է ընդունում ընդդեմ ՀՀ-ի, որոնցով ՀՀ-ին պարտավորեցնում է գումարներ վճարել: Վերջերս ՄԻԵԴ-ը կայացրել էր «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով, որի համաձայն պետությունը 18255 եվրո գումար է վճարելու: Փաստորեն արդարադատության համակարգում առկա բացերի և ոչ պատշաճ դատական վճիռների պատճառով պետությունը հարկատուների վճարած հարկերից գումարներ է հատկացնում: Այս հանգամանքը տեղիք է տալիս քաղաքացիների շրջանում վրդովմունքի առաջացման համար:

Պետք է նշել, որ բազմաթիվ են խնդրահարույց և չլուծված հարցերը մեր դատաիրավական բնագավառում, որտեղ խնդիրները չլուծվելով հասնում են ՄԻԵԴ և դառնում վճիռներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: ՄԻԵԴ-ի կատարած այս վճիռներով նաև դրված է ՀՀ հեղինակության հարցը:
Դատական համակարգը մեզանում լուրջ բարեփոխումների և թարմացման կարիք ունի և միայն համակարգում կատարվելիք արմատական փոփոխությունները հնարավորություն կտան վերացնել բացերը:

Հարց է առաջանում, թե ո՞վ է պատասխան տալու արդեն իսկ կատարված դատական սխալների, վճիռների համար, որոնք հասնում են Եվրադատարան: Ճիշտ կլինի, որ վճիռներ կայացնելիս դատական համակարգի ներկայացուցիչները պարտավորված զգան, որ այնպես անեն խնդիրները լուծվեն երկրի ներսում պատշաճ կերպով, որպեսզի հիմքեր չլինեն Եվրադատարանի կողմից ընդդեմ Հայաստանի որոշում ընդունելու համար: Կարևոր է, որ դատական համակարգի ներկայացուցիչների առաջխաղացման գործում ազդեցություն ունենան նաև նրանց ընդունած վճիռները :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել