ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհուրդը սեպտեմբերի 7-8-ին նիստ է անցկացնելու Վրաստանում: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

«Խորհրդի այցի շրջանակներում կարող են քննարկվել Վարշավայի գագաթնաժողովի արդյունքներին վերաբերող հարցերը: Կարծում եմ, որ կքննարկվեն նաև ձեռք բերված արդյունքները՝ Վրաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացման տեսակետից: Սա շատ կարևոր այց է: Հյուսիսատլանտյան խորհուրդը բարձրագույն մարմինն է, որը որոշումներ է ընդունում դաշինքում, ուստի այս այցն առանձնահատուկ է մեզ համար»,¬ -լրագրողներին հայտարարել է վարչապետը կառավարության նիստից առաջ:

Հյուսիսատլանտյան խորհուրդն ընդունում Է ՆԱՏՕ-¬ի քաղաքականության հանգուցային որոշումները: Այն նիստեր է անցկացնում մշտական ներկայացուցիչների, պաշտպանության կամ արտաքին գործերի նախարարների կամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների մակարդակով: Խորհրդի նիստերը նախագահում է դաշինքի գլխավոր քարտուղարը՝ հայտնում է RIA Novosti-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել