Tert.am-ը գրում է.

Թուրքական «Հաբեր Թյուրք» լրատվական կայքը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ սիրիական Ջերաբլուսում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողությունն իրականացնելու որոշումը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայացրել է օգոստոսի 20-ին՝ Ստամբուլում անվտանգության գագաթնաժողովի ժամանակ, այսինքն՝ մինչ Գազիանթեփում ԻՊ-ի իրականացրած ահաբեկչությունը:

Գագաթնաժողովը տևել էր մոտ 3.5 ժամ: 

Reuters գործակալությունն այսօր առավոտյան հայտնել էր, որ թուրքական հատուկ նշանակության ջոկատը մտել է Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Թուրքական ԶՈՒ-ն արդեն ԻՊ-ի դիրքերին 82 օդային և 224 հրետանային հարված է հասցրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել