Մի քանի օր առաջ Վրաստանում կանխվեց ահաբեկչություն։ Ահաբեկիչները փորձ էին արել պայթեցնել Հյուսիս-հարավ խողովակաշարը, որով Ռուսաստանից գազ է ներկրվում Հայաստան։ Լուրեր տարածվեցին իբր ահաբեկիչները, ովքեր Վրաստանի քաղաքացիներ են, կապ ունեն Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հետ, այնուհետև վարկած առաջ քաշվեց, թե ահաբեկչության հետևում կարող է կանգնած լինել Ուկրաինայում կռվող Վրացական լեգեոնը ։ Վրաստանում նախընտրական քարոզարշավի ֆոնին իշխանությունն ու ընդդիմությունը ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրում են իար, փորձելով վարկաբեկել միմյանց։ Այսինքն, այս փաստն այլևս դարձել է նախընտրական քարոզչության մաս։ Հետևաբար մենք մոտ ապագայում չենք իմանա ահաբեկչության իրական կազմակերպիչներին։ Հայկական կողմի լռությունը տարօրինակ է։ Ի վերջո այն ուղղված է նաև Հայաստանի Հանրապետության դեմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել