Երազումս ինչ-որ օտար քաղաք է, ավտոբուս, որ գնացքի գծերով են քշում: Այդպիսի գծեր ու ավտոբուս, որովետև շուրջը էլ քշելու տեղ չկա` կանաչ է, ծառեր, պառկած լիանաներ, քայլելն էլ է դժվար: 

Հորդ անձրև է. մի ավտոբուս ու մի մեքենա` ՄԵՐՆ է: Ով է մեր-ը` չգիտեմ, միայն գիտեմ, որ ասված է` օտար մարդիկ չվերցնել:  
Ներսում եղողները ինձ մունաթ են գալիս, թե` վաայ, կթրջվեն, վերցնենք... Ես հետո գլխի ընկա, որ համոզված են, թե հրամանը չեմ խախտի, դրա համար էլ հանգիստ «խղճում էին»... Ես բաց եմ թողնում երիտասարդների խումբը ու հասնում հիվանդների ինչ-որ... Երեխա, ծեր, թզուկ, կույր, անշոր, կեղտոտ, մերկ ու մուրացիկ... Դրանց բերում եմ ավտոբուս, ու բոլորը սկսում են բողոքել, թե` կեղտոտ են, հիվանդ են, աննորմալ են, թույլ չի տրվում...
Էս տնանկների ես էլ շատ կպնել չեմ ուզում, բայց ռիսկս հերիքել է դուրսը չթողնել: Մի կույրը, որ համ էլ երեխայի չափ է հասակը, գնչու է...  թե` ուզում եմ աչքերդ տեսնել:
Ես ասում եմ` Ոնց կտեսնես ՞՞՞ 
Սա թե` շոշափելով...
Ես նայում եմ կեղտոտ ժպիտին, քմծիծաղոտ բառերին, կարճ, հետևը չփակող շապիկին ու զզվում եմ...` Չեմ ուզում, շնորհակալ եմ
Սա թե` համ էլ կգուշակեմ, չես հավատում ՞՞՞
Ասում եմ` ուղղակի չեմ ուզում
Սա դեմքը շրջում է դեպի իր ամուսինը, ծիծաղում են, թե` հաստատ չի հավատում...
Ու սա սկսում է արտասանել իմ չաթի խոսակցություններից:
Բոլորի ներկայությամբ:
Ասում է, ծիծաղում է:
Ես հաղթահարում եմ... զզվանքս ու... մոտենում: 
Փոքրիկ կինը սկսում է չամռոտ-փշփշոտ մատներով շոշափել աչքերս ու զարմանում է` ինչ մեծ աչքեր ունես ..
Ես ասում եմ` չէէ, ներկում-մերկում եմ...
Ինքն ասում է` Չէ, ու փռկթում է. Ես ներկածդ հո չեմ տեսնում, ես ամբողջ աչքերդ եմ շոշափում...

Ու ինչ որ բան է ասում. Գուշակում երևի... Այ դե չեմ հիշում...

...Անձրևը դեռ շռնդում էր, հասանք քաղաքի կենտրոն. կողքերս չնայեցի, կենտրոնում գորշ էր ամեն ինչ, անձրևն էլ միտեսակ անթափանց-մոխրագույն...

..Արթնացա, ... չուզեցի հայելուն մոտենալ. Տնից դուրս եկա աններկել աչքերով: Ես բայց նույնիսկ տանն եմ ներկած ֆռֆռում... Հանդիպեցի մի կնոջ, իր մոտ էի գնում, սրճեցինք, ես հայացքս փախցնում եմ, որովհետև չքսած... ոնց որ մերկ լինեմ... Նա թե` Մի բան ասեմ՞՞՞ Մի քսի աչքերդ, էլի...
Երազս հիշեցի, չպատմեցի, հավես չկար...

Քիչ առաջ էլ, թե` 

ՀՈՒՅԺ ԿԱՐԵՎՈՐ. հարձակում հայկական հասցեներին. Ասում է` ադրբեջանցիներն են 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել