Սկսվում է հերթակայն ուսումնական տարին։ Երիտասարդների համար սա մի նոր փորձության սկիզբ է, քանի որ ամնբողջ տարվա ընթացքում նրանք պարապում և հանձնում են բազում քննություններ։ Այս ամբողջը հավելյալ սթրես և լարվածություն է առաջացնում։ Սակայն մենք առաջարկում ենք 5 խորհուրդ, որոնք կքչացնեն սթրեսը պարապելու օրերին, ինրպես նաև կբարձրացնեն պարապմունքների արդյունավետությունը։


Ընտրեք պատշաճ ժամանակ՝ սովորելու համար


Մեր մարմինները ունիկալ են և այդ իսկ պատճառով մեր մեջ գործող կենաբանական ժամացույցները նույնպես ունիկալ են։ Սա նշանակում է, որ ընկերներին հարմարվելը և նրանց հետ պարապելը կարող է շատ հաճախ վնասակար լինել մեզ համար։ Հարկավոր է հետևել սեփական մարմնին, պարզել թէ երբ է այն առավել արդյունավետ գործում և կազեմլ պարապմունքների սեփական գրաֆիկ, ինչը անպատճառ կքչացնի պարապմունքների տհաճությունը և կավելացնի դրանց արդյունավետությունը։


Սովորելու ընթացքում կերեք տարբեր համերի և գույների քաղցրավենիքներ


Իհարկե բոլորին էլ դուր են գալիս քաղցրավենիքնրեը սակայն քչերը գիտեն որ սովորելու ընթացքում դրանք ուտելը ավելացնում է ձեր ուշադրության ցիկլի երկարությունը։ Դրա շնորհիվ դուք ավելի երկար էք կենտրոնացած մնում և ավելի լավ էք յուրացնում ուսումնասիրվող նյութը։ Սակայն սա դեռ ամենը չէ։ Գոյություն ունի հիշողության մի տեսակ՝ «զուգորդման հիշողությունը», որի շնորհիվ ուղեղը զուգորդում է կոնկրետ համերը և հոտերը ինչ որ կոնկրետ հիշողությունների հետ։ Այսպիսով եթե որևէ բան սովորելի ընթացքում ուտեք ինչ-որ քաղցրավենքի, իսկ հետո, քննության ժամանակ ուտեք այդ նույն քաղցրավենիքիս, ապա, «զուգորդման հիշողության» շնորհիվ, կհիշեք թէ ինչ էք սովորել պարապելու համար։ Կարևորը որ հիշեք թէ ինչ քաղցրավենիք է պետք ուտել քննության ժամանակ։


Կարևորեք զվարճանալը սովորելու ընթացքում


Բոլորիս էք քննություններից առաջ ժամերով պարապում ենք, կենտրոնանալով միայն դրա վրա։ Սակայն սա այդքան էլ լավ որոշում չէ, քանի որ ուղեղի անհրաժեշտ է նաև ցրվել։ Սովորելու ընթացքում հարկավոր է ժամանակառժամանակ զբաղվել Ձեր սիրելի գործով՝ խաղալով, երգելով և այլն, ինչի արդյունքում դուք կբարձրացնեք քննությունը լավ հանձնելու ձեր շանսերը։


Որևէ տաք բան խմեք սովորելու ընթացքում


Պատահական չէ, որ բոլոր հոլիվուդյան ֆիլմերում ուսանողները տաք թեյ կամ սուրճ են ըմպում։ Գիտնականները ապացուցել են, որ դա անելը ավելի լավացնում է կարդացած նյութը յուրացնելու գործընթացը։ Այդ պատճառով շատ ավելի լավ կլինի, որ սովորելու ընթացքում Ձեզ հետ ունենաք Ձեր սիրելի տաք ըմպելիքը։


Կազմեք հիասքանչ երգացանկ


Եվ ամենալավ խորհուրդը՝ երգ լսեք սովորելու ընթացքում։ Կարևոր է որ այդ երգերը լինեն հանգստացնող, ինչի շնորհիվ ձեր ուղեղը կկորցնի ժամանակի զգացողությունը և ավելի երկար կկարողանա նյութ յուրացնել։
Օգտագործեք այս խորհուրդները քննական շրջանները ավելի հեշտ և արդյունավետ հաղթահարելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել