Tert.am-ը գրում է.

Հայտարարությունը հիմա  է արվել, բայց դրա նախապատմությունն ավելի հին է․ Թուրքիայի՝ Մաքսային միությանը միանալու մասին առաջին անգամ խոսել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի այն հայտարարությանը, թե ցանկանում են միանալ Մաքսային միությանը՝ ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

«Պետք է հաշվի առնել, որ Թուրքիան մեծ խաղացող է, և իր համախառն ներքին արդյունքը Ռուսաստանի ՀՆԱ-ի համեմատ քիչ է պակաս, ունի բավականին ամուր դիրքեր տնտեսական առումով: Այսինքն՝ եթե որպես խաղացող Ռուսաստանը փորձի իր տնտեսական զարգացման գործընթացների մեջ ներառել նաև Թուրքիային, իր դերակատարումը հնարավորինս փոքրանալու է: Դա նախապայմաններից մեկն է. որպես ուժեղ խաղացող՝ ևս մեկը հայտնվելու է Ռուսաստանի կողքին»,-ասաց Վիլեն Խաչատրյանը՝ նշելով, որ դժվարանում է ասել՝ արդյո՞ք Ռուսաստանը կցանկանա դա, թե ոչ:

Նշենք, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին Daily Sabah-ին տված հարցազրույցում ասել էր․ «Իհարկե, մենք ցանկանում ենք միանալ Եվրասիական տնտեսական միությանը, սակայն առանց ԵՄ-ին անդամակցելու գործընթացին վնաս հասցնելու»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել