Ինդիրա Գանդին ասում էր, որ պատմությունը լավագույն ուսուցիչն է, որն ունի ամենավատ աշակերտները: Այս խոսքերը պատահական չեն, քանի որ լինում են դեպքեր, երբ ժողովուրդները դասեր չեն քաղում սեփական անցյալից: Օրինակ լեհերը, լատվիացիները, լիտվացիները, էստոնացիները Մոլոտով-Ռիբենտրոպ պակտից և ԽՍՀՄ կողմից սեփական երկրների օկուպացիայից հետո հասկացան, որ բոլշևիզմը կամ ընդհանրապես ռուսական կայսերապաշտական արյունոտ սապոգը ամենամեծ չարիքներից է: Իսկ մենք ունենալով մեր կենսական շահերի հաշվին կնքված ռուս-թուրքական պայմանագրեր օրինակ Մոսկվան կամ Կարսը այդպես էլ դասեր չենք քաղում և մեր գրեթե ամբողջովին պրոռուսականացված քաղաքական համակարգի պատճառով դեռ կառչած ենք ռուսական արյունոտ սապոգին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել