«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին կարող է հետևել Դևիդ Բեքհեմի, Սթիվեն Ջերարդի և Ֆրենկ Լեմպարդի օրինակին և իր մարզական կարիերան շարունակել MLS-ում:

«Պորտլենդ Թիմբերս» ակումբի սեփականատեր Մերիտ Փոլսոնը կարծում է, որ անգլիացին ունակ է իրեն դրսևորել՝ հանդես գալով ԱՄՆ-ում:

«Կարող եմ ասել, որ Ռունին դեռևս մի քանի փայլուն խաղաշրջան կանցկացնի: Կարծում եմ՝ MLS-ում նման խաղացողի հայտնվելը մեծ իրադարձություն կլինի»,- Փոլսոնի խոսքերը մեջբերում է AFP-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել