Բրենդի Յանգը լավագույն ուսուցիչն է ճանաչվել Գոդլի տարրական դպրոցում:

Յանգը երկրորդ դասարանի ուսուցիչ է, Տեխասի դպրոցում: Օգոստոսի 16-ին նա նաակներ է ուղարկել իր դասարանի երեխաների ծնողներին, որտեղ ասվում է, որ նա ամբողջ ուսումնական տարվա ընթացքում այլևս տնային առաջադրանքներ չի տալու երեխաներին:

Սամանթա Գալագերը, ում աղջիկը Յանգի դասարանից է, նամակ է փոստել ֆեյսբուքում, որը միանգամից լայն տարածում է գտել.

« Հետազոտությունները չեն կարողացել ապացուցել, որ տնային աշխատանքները բարելավում են աշակերտների գիտելիքները», - ասել է Յանգը, - «Դրա փոխարեն, ես ուղղակի խնդրում եմ Ձեզ, յուրաքանչյուր երեկո արեք այնպիսի բաներ, որոնք կնպաստեն երեխաների՝ իրենց հաջողակ զգալուն: Ճաշեք միասին, որպես ամուր ընտանիք, ընթերցեք միասին, բակում խաղացեք և երեխային քնելու պառկեցրեք շուտ»:

Յանգն իրավացի է: Ճիշտ է, որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ տնային աշխատանքները նպաստում են թեստերից լավ գնահատականներ ստանալուն, սակայն դեռևս չի եղել, և դժվար էլ լինի որևէ համոզիչ ապացույց, թե դրանք օգնում են երեխային ձեռքբերումներ ունենալ:

Յանգն ասում է, որ նա հենց սկզբից էլ նկատել է, թե ինչքան ոչ պետքական են տնային աշխատանքները:

« Ես ուղղակի ցանկանում եմ նորարական լինել: Ես իրոք ուզում եմ իմ դասարանի լավ առաջնորդ լինել», - ասել է նա, - « Որպես մայր և ուսուցիչ ես հավատացնում եմ, որ տնային աշխատանքները ոչ միայն անպետքական են, այլ նաև ոչ ճիշտ՝ երեխաների և՛ հոգեբանության, և՛ ֆիզիկականի համար»:

Երեխաները օրվա մեծ մասն անցկացնում են դպրոցում: Ըստ Յանգի՝ ուսուցիչները պետք է այնպես անեն, որ երեխաների այդ ժամանակը առավելագույնս արդյունավետ  անցնի: Երեկոները ավելի «հարմար» են հանգստի, քննարկումների և այնպիսի դասերի համար, որոնք երեխաներին միայն իրենց ծնողները կարող են տալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել