Politeka-ի փոխանցմամբ` Ֆրանսիայի քաղաքացիների 79%-ը չի ցանկանում Նիկոլա Սարկոզիի վերադարձը նախագահի պաշտոնին: Այդ մասին վկայում եմ Elabe ընկերության անցկացրած հասարակական կարծիքի հարցման տվյալները:

Հետազոտության տվյալներով` հարցվածների 54%-ը հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի ցանկանում Սարկոզիին տեսնել երկրի նախագահի պաշտոնում, ևս 25%-ը դա «առանձնապես» չէին ցանկանա:

Բացի դրանից, մասնակիցների 21%-ը Սարկոզիի կողմ են հանդես եկել, այդ թվում՝ 9%-ը պատասխանել են «իհարկե»:

Հարցումը անցկացվել է 2016 թվականի օգոստոսի 22-23-ին, որին մասնակցել է 1000 մարդ:

Ինչպես հայտնել է Politeka-ն, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2017 թվականին տեղի ունենալիք նախագահական ընտրություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել