Ճապոնացի կենսաբանները պարզել են, որ կանաչ թեյի օգտագործումը նվազեցնում է որովայնային աորտայի հանկարծակի պայթելու վտանգը, որը համարյա միշտ հանգեցնում է մարդու կամ կենդանու մահվան: Այդ մասին ասված է Journal of Vascular Surgery-ում հրապարակված հոդվածում:

Որովայնային աորտայի մաշված պատերի հանկարծակի պատռվածքները տարեց մարդկանց մահվան հիմնական պատճառն են: Այդպիսի պատռվածքներն աշխարհում տարեկան խլում են 150 հազար մարդու կյանք:

Գիտնականների կատարած փորձերը ցույց են տվել, որ պոլիֆենոլային միացությունները, որոնք մեծ քանակով պարունակվում են կանաչ թեյում, խիստ բարենպաստ են ազդում որովայնային աորտայի վիճակի վրա: Նրանց խոսքերով՝ դա կապված է այն բանի հետ, որ այդ նյութերը խթանում են աորտայի բջիջներին արտադրել ավելի մեծ քանակությամբ էլաստին (սպիտակուց, որը պատասխանում է պատերի ճկունության և ամրության վրա): Բացի այդ՝ կանաչ թեյում պարունակվող նյութը հանդիսանում է ուժեղ հակաօքսիդիչ, որը դանդաղեցնում է աորտայի բջիջների բնական ոչնչացումը և կանխում է այնտեղ բորբոքային պրոցեսները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել