«Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Հատիսի փողոցի վերջնամասում՝ ծննդատան դիմաց, օգոստոսի 22-ին, ժամը 8-ի սահմաններում վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթի ենթարկված կինը 1941 թ. ծնված Կալիպսե Սահակյանն է, ով, հիվանդանոցում գիտակցության չգալով, նույն օրը մահացել է:

Կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել