Tert.am-ը գրում է.

Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակեց 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավճիռը, համաձայն որի` Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման: Դատավարության ընթացքի, Ավետիսյանների իրավահաջորդների վերաբերմունքի և Պերմյակովի պատիժը կրելու վայրի մասին Tert.am-ը զրուցեց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանի հետ:

- Տիկի՛ն Սահակյան, Պերմյակովի դատավճռում չհրապարակվեց պատժի կրման վայրի մասին որոշումը, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է տալիս: Արդյոք օրենսդրությամբ սահմանվա՞ծ է, որ դատավճռում պատժի կրման վայրն էլ պետք է նշվի:

-Ընդհանրապես, դատական ակտերում, լավագույն դեպքում, եթե հղում արվում է պատիժը կրելու վայրին, ապա նշվում է, որ պատիժը կրելու է համապատասխան քրեակատարողական հիմնարկում: Այս պարագայում, կարծում եմ, դատարանը չի հրապարակել պատժի կրման վայրը, քանի որ դեռ պետք է քննարկվի, թե որտեղ պետք է կրի պատիժը։ Օրենսդրությամբ պատժի կրման վայրի մասին նշում կատարելու պարտավորություն չկա:

- Պատժի կրման վայրի մասին որոշման բացակայությունից կարելի՞ է ենթադրել, որ Պերմյակովը պատիժը Հայաստանում չի կրի:

- Ոչ ոք դեռ չի կարող ասել, թե Պերմյակովը որտեղ կկրի պատիժը: Ենթադրվում է, որ նա պատիժը պիտի կրի Ռուսաստանում, բայց դեռևս համաձայնությունների շրջանակներում կորոշեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել