Ղազախստանն ու Իսրայելը համաձայնության են հասել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության շուրջ։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ՊՆ-ն՝ փոխանցում է Trend գործակալությունը։

Հաղորդագրությունում չի բացահայտվում անօդաչուների մոդելները, որոնք Ղազախստանն ու Իսրայելը ծրագրում են արտադրել։

Համաձայնագրերը ձեռք են բերվել Թել-Ավիվում Ղազախստանի և Իսրայելի պաշտպանության նախարարներ Իմանգալի Տասմագամբետովի և Ավիգդոր Լիբերմանի հանդիպման ժամանակ։

Ըստ համաձայնագրերի՝ անօդաչուները կարտադրվեն Ղազախստանում՝ իսրայելական տեխնոլոգիայի հիման վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել