Tert.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ դատարան ներկայացված բողոքը: Այս մասին դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

«Դատարանը կայացրեց մեր կողմից սպասված որոշում և մերժեց վերաքննիչ բողոքը»,-ասաց Ինեսսա Պետրոսյանը:

Արամ Մանուկյանի մյուս պաշտպան Հարություն Բաղդասարյանը նշեց, որ դատարանն իրականացրել իր սովորական գործառույթը. «Որոշումը ոչ թե իրավական է, այլ քաղաքական: Ինչ վերաբերում է Արամին, ապա նա ուրախ է, խրոխտ և իր ողջույններն է ուղարկում բոլոր երիտասարդներին»:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ դատարանում իր ելույթում Արամ Մանուկյանը հայտնել է, որ երբ իր ուղղությամբ կրակել են, այդ պահին իրեն վնասազերծելու խնդիր չի եղել, ինքն այդ պահին ընդամենը օգնել է վիրավոր հորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել