Tert.am-ը գրում է.

Նաիրա Զոհրաբյանը դիմում է Հատուկ Քննչական մարմիններին՝  պահանջելով անհապաղ փոխել  Սարի Թաղի գործով կալանավորված Տիգրան Մարգարյանի խափանման միջոցը և ազատ արձակել հիվանդ տղային։

ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանը փոխանցում է, որ երկու շաբաթ առաջ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դիմել էր Հատուկ Քննչական Կոմիտե՝ Սարի Թաղի գործով կալանավորված Տիգրան Մարգարյանի խափանման միջոցը փոխելու համար։

ԲՀԿ խմբակցության պատգամավորը դիմել էր նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ տեղեկացնելով, որ Տիգրան Մարգարյանը լուրջ հիվանդություններ ունի, այդ թվում այնպիսին, ինչը անհնարին է դարձնում նրա հանդեպ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը։

Տիգրանի մայրը Օմբուդսմենի գրասենյակ էր ներկայացրել բոլոր անհրաժեշտ բժշկական հիմնավորումները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել