Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Անսարի Ջաբերը թուրք պաշտոնատար անձանց հետ քննարկելու է տարածաշրջանային խնդիրները և, մասնավորապես, Սիրիայի ճգնաժամի հարցը:

Իրանի փոխարտգործնախարարի թուրքական այցը մեկնարկել է այսօր: Երկու երկրների միջև դիվանագիտական կապերն ակտիվացել են այն բանից հետո, երբ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում Թուրքիան պատրաստակամություն է հայտնել համատեղ աշխատելու Իրանի ու Ռուսաստանի հետ:

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Թեհրան է այցելել օգոստոսի 18-ին, որտեղ տարածաշրջանային հարցերի շուրջ բանակցել է Իրանի պաշտոնատար անձանց հետ:

Ավելի վաղ Թուրքիա էր այցելել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել