Վերջերս Samasung –ը հանրության դատին հանձնեց նոր Galaxy Note 7 մոդելը, որով վերսկսեց մրցավազքը Apple – ի հետ՝ լավագույն սմարթֆոնի համար։ Իհարկե նոր Note 7 –ը նախադեպը չունեցող սմարթֆոն է, սակայն այն դեռևս այնքան լավը չէ, որ կարողանա մրցել Apple –ի iPhone 6S մոդելի հետ, որը լույս է տեսել 1 տարի առաջ։ «PhoneBuff» թեստավորման կենտրոնը անցկացրել է արագության թեստ, որպեսզի պարզի, թէ այդ երկու սմարթֆոններից որն է ավելի արագ և արդյունավետ աշխատում։ Թեստի ընթացքում երկու սմարթֆոնի վրա միաժամանակ սկսում են մի շարք ծրագրեր գործարկել, տեսնելու, թէ որն է ավելի լավ կատարում այդ գործողությունները։ Առաջին անգամ բոլոր ծրագրերը գործարկելուց հետո, սկսում է 2 –րդ փուլը, որի ընթացքում նույն հերթականությամբ սկսում են վերագործարկել այդ ծրագրերը՝ արդյունավետությունը ստուգելու համար։

Այդ թեստ արդյունքում iPhone 6S –ը ուղղակի ջախջախում է Galaxy Note 7 -ին։ Ահա և տեսանյութը՝


Բոլորն էլ համաձայն են, որ Galaxy Note 7 –ը չափազանց ինքնատիպ և գեղեցիկ սմարթֆոն է, որը ունի մի շարք նոր հնարավորություններ, սակայն այն դեռ շատ հեռու է Apple –ի նույնիսկ մեկ տարի առաջ թողարկած սմարթֆոնից, իսկ ինչպիսի կլինի դրա համեմատությունը այս սեպտեմբերին սպասվող iPhone 7 –ի հետ, կարելի է միայն պատկերացնել։ Հուսանք, որ թեստավորման այս կետրոնը կհամեմատի նաև այդ երկու սմարթֆոնները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել