Tert.am-ը գրում է.

Օգոստոսի 22-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3535,7 կգ վայրի աճած կանեփի և 16 կգ կակաչի կանաչ զանգված:

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ տնամերձ 3 հողամասերից հայտնաբերվել է 34.15 կգ կշռով կանեփի 105 բույս:

Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 6,08 գրամ «մարիխուանա»  տեսակի թմրամիջոց, 6 գրամ կանեփի թաց զանգված և 0,3 գրամ կշռով «մեթադոն» տեսակի թմրամիջոցի 1 դեղահաբ: 

Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է բնակարանային գողության 1 դեպք, հայտնաբերվել է 1 հետախուզվող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել