Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավճիռը հրապարակվեց:

Դատարանը Վալերի Պերմյակովին ցմահ ազատազրկման վերջնական վճիռ կայացրեց:  

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին: Սպանության մեջ մեղադրվում էր Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պավլի Պերմյակովը։ Պերմյակովը ծնունդով Չիտայից է: Բանակում ժամկետային ծառայության առաջին կես տարիների ընթացքում բանակից փախել է` խուսափելով պարտադիր ծառայությունից։ 2014-ի դեկտեմբերի 3-ին տեղափոխվել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել