Tert.am-ը գրում է.

Ադրբեջանը և Եվրամիությունը վերսկսում են բանակցությունները համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմի շրջանակներում։ Այս մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամեդգուլիևը:

 

«Սեպտեմբերին իրենց աշխատանքն են սկսում ենթահանձնաժողովները: Աշնան ընթացքում նախատեսված է առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի, էկոլոգիայի, անվտանգության և մարդու իրավունքների հարցերով, կրթության և այլ սոցիալական հարցերի ոլորտում գործող չորս ենթահանձնաժողովի նիստերի անցկացում»,- ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել