Մոսկվան օգտագործում է միայն Համադան բազայի ենթակառուցվածքները, խոսքը չի գնում Իրանին զենք մատակարարելու կամ վաճառելու մասին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության անվտանգության և զինաթափման գծով վարչության պետ Միխայիլ Ուլյանովը, հայտնում է RIA Novosti-ն:

«Ռուսաստանի ռազմական ինքնաթիռների օգտագործումով Իրանի տարածքի ներգրավման դեպքում հարկավոր է ելնել 2231 (СБ ООН) բանաձևի հավելվածից, որտեղ խոսքը գնում է Իրան զենքերի մատակարարման թույլատրման կարգի մասին: Տվյալ դեպքում զենքի ոչ մի մատակարարումների և վաճառքի մասին խոսք չկա: Խոսքը չի գնում այդ զենքերի փոխանցման մասին (Իրանին)»,- պարզաբանել է Ուլյանովը Համադան բազայում Մոսկվայի և Թեհրանի համագործակցության կարգը:

Նա նշել է, որ ավիաբազայում համագործակցությունը տեղի է ունենում Մոսկվայի և Թեհրանի երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել