Երբ մարդը հանդիպում է մի այլ, այնպիսի մարդու, որը սահուն կերպով մի քանի լեզուներով է խոսում, առաջին հերթին ակամա շփոթության է մատնվում: Բազմալեզվությունը հրաշալի, բայց միևնույն ժամանակ դժվար հասանելի հմտութուն է, հատկապես, երբ երկրորդ, երրորդ և չորրորդ լեզուները սովորում են կյանքի ավելի ուշ շրջանում: Դա ուղղակի հիանալի է, բայց նաև չափազանց դժվար:

« Իմ անունը Լուկա Լամպարիելո է: Այժամ ցանկանում եմ ներկայացնել Ձեզ, թե ինչպես կարողացա սովորել այս 11 լեզուները: Ես խոսում եմ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, հոլանդերեն, շվեդերեն, ռուսերեն, պորտուգալերեն, լեհերեն, չինարեն և ճապոներեն: Բազմալեզու մարդիկ ամենայն հավանականությամբ կցանկանան հավատացնել Ձեզ, որ լեզու սովորելու համար գլխավոր հիմնաքարը մոտիվացիան է: Սակայն ինչպե՞ս կարելի է գտնել և զարգացնել այդ մոտիվացիան:

Լեզու սովորելը շատ ավելին է, քան գրքեր կրծելը և ժամերով սովորելը: Դա ճանապարհորդությունն է մի շարք վայրերով, հրաշալի մարդկանց հանդիպելը, համեղ ուտեստներ վայելելը և դրանց ընթացքում ինքդ քեզ բացահայտելը: Ես կապում եմ իմ մոտիվացիան հետևյալների հետ.

1. Ոչ ոք չի կարող քեզ լեզու սովորեցել, դու ինքդ պետք է սովորես: Իհարկե, կողքիդ ունենալը այնպիսի մեկին, ով կնպաստի գործընթացին՝ հրաշալի է: Ուղի ցույց տվող գտեք, այլ ոչ թե հրահանգ տվող:

2. Լեզուն դուռ է դեպի այն աշխարհը, որն արժի ամբողջովին բացահայտել: Այսպիսով մի կողմ թողեք ձեր հպարտությունը և սիրահարվեք: Սիրահարվեք լեզվին, երկրին, մարդուն կամ անգամ ուտելիքին: Չկա՛ ավելի մեծ մոտիվացիա:

3. Եթե գտել եք մի մեթոդ, որը ձեզ և՛ դուր է գալիս, և՛ օգնում է, ապա դուք կարող եք սովորել ցանկացած լեզու: Չկա հստակ նշված կամ լավագույն որևէ մեթոդ, ուղղակի հարկավոր է գտնել ձեզ համար ամենաարդյունավետը:

4. Չկա «չօգտագործվող» լեզու: Սովորածս լեզուն, վաղ թե ուշ, պետք է գալու քեզ, անպայմա՛ն: թույլ տուր ինքդ քեզ առաջնորդվել քո իսկ հետաքրքրություններով, մի լսիր կողքինների կարծիքները:

5. Արտասանության վրա աշխատիր հենց ամենասկզբից՝ հետագայում անախորժություններից խուսափելու համար: Ճկուն եղիր:

6. Եթե լինում է ինչ-որ պահ, երբ քեզ թվում է, որ էլ չես ուզում շարունակել սովորել տվյալ լեզուն, ապա ինչ-որ լուրջ քայլեր ձեռնարկիր: Գնա այդ երկիր, հանդիպիր այնտեղ ապրող որևէ մեկի հետ, ֆիլմ դիտիր, YouTube-յան տեսահոլովակ նկարահանիր: Ամեն ինչն էլ կաշխատի:

7. 2 լեզուներ միասին սովորելը հնարավոր է: Ուղղակի անհրաժեշտ է ճիշտ կառավարել ժամանակը և էներգիան:

8. Ճանապարհորդությունը գլխավոր ոգևորիչն է: Ճամփորդիր ինչքան կարող ես, երբ կարող ես: Դա մեծ դռներ կբացի քո առջև:

9. Մի՛ խաբնվիր լեզվի հեղինակությանը:

10. Շատ լեզուներ բոլորովին այլ առանձնահատկություններ ունեն, այնպես որ չկուն եղիր և սովորիր փոփոխել սովորելուդ եղանակը, եթե հինը չի ստացվում: Երբեք մի հանձնվիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել