Սև ծովի ափին գտնվող թուրքական գյուղերի բնակիչները պետական հեղաշրջման փորձի մասին իմացել են 10 օր անց: Ինչպես հայտնում է Habertürk հեռուստաալիքը` դրա պատճառը գյուղերում էլեկտրականության բացակայությունն է:

Սևծովյան Բուլանջակ քաղաքի շրջանում ապրող մարդիկ արդեն երկար տարիներ բողոքում են, որ իրենց գյուղերում էլեկտրականություն չկա: Սակայն իմանալով այն մասին, որ իրենք երկրում կարելի է ասել ամենավերջինն են իմացել պետական հեղաշրջման փորձի մասին, որոշել են խնդրագիր ուղարկել շրջանի նահանգապետին` պահանջելով իրենց գյուղերում էլեկտրական հոսանք անցկացնել:

«Այսպես էլ չի կարող շարունակվել: Բավական չէ, որ մենք չենք կարողանում ռադիո լսել, հեռուստացույց դիտել, լսել աղոթքի կանչը, այլ նաև մեր երկրում կարևորագույն քաղաքական իրադարձությունների մասին իմանում ենք հարևան գյուղի հովվից: Եվ 10 օր անց»,- հեռուստաալիքի եթերում հայտարարել է տեղի բնակչուհի Էմինե Աքչալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել