Շնաձկները Ֆլորիդայի ափից իրենց ամենամյա «երթն» են կատարում դեպի Ատլանտյան ափ՝ սնունդ և տաք ջուր փնտրելու համար:

Տասըհազարավոր շնաձկներ են գաղթում, սակայն կա մեծ խնդիր: Մասնագետները պնդում են, որ գաղթը սկսվել է սովորականից շատ ավելի ուշ և այժմ փորձում են պարզել պատճառները:

«Այն, ինչ ես կարող եմ ասել, սա է. շնաձկները բավականին ուշ են տեղափոխվում այս տարի, և ես շատ եմ ցանկանում տեսնել, թե արդյոք այս տարի էլ նույն քանակությամբ են նրանք լինելու, թե ոչ», - հարցազրույցներից մեկում նշել է Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանի՝ բնական գիտությունների պրոֆեսոր Ստեֆեն Կաջիուրան:

Այս եղանակին քամիները հսկայական ազդեցություն են ունեցել ջրի ջերմաստիճանի վրա՝ կիսագնդի տարբեր հատվածներում: Քամու ուժգնության փոփոխությունները բերում են օվկիանոսում ջրի տեղաշարժման: Սա էլ իր հերթին ազդեցություն է ունենում շնաձկների, ծովառյուծների և այլ ջրային կենդանիների վրա:

Իսկ այժմ փորձագետներին մնում է պարզել, արդյոք հիմնական պատճառը քամիներն են ու սեզոնային կլիմայական պայմանները, թե ոչ, քանի որ այս երևույթի՝ հաճախակի կրկնվելը մեծ ազդեցություն կարող է ունենալ օվկիանոսի կենդանական աշխարհի հետագա զարգացման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել