Տոմատի հյութը օրգանիզմին օգնում է հաղթահարել ֆիզիկական հոգնածությունը, հայտնում է newsyou.info-ն:

Հունաստանի մի քանի բժշկական հաստատությունների փորձագետները 2 ամսվա ընթացքում փորձ են կատարել 15 մարզիկների մասնակցությամբ` ստուգելով նրանց կենսական կարևոր ֆունկցիաները վարժություններից առաջ, հետո և դրանց ժամանակ:

9 մարզիկ պարապմունքից հետո խմել են տոմատի հյութ, իսկ 6-ը օգտագործել են էներգետիկ ըմպելիքներ: Տոմատի հյութ խմողների մոտ ավելի արագ են վերականգնվել մկանները և կարգավորվել գլյուկոզայի մակարդակը: Գիտնականները դա կապում են լիկոպինի հետ` բնական նյութի, որը բանջարեղեններին և մրգերին տալիս է մուգ կարմիր գույն:

Լոլիկները պարունակում են ռեկորդային քանակությամբ լիկոպին, սակայն հարկ է հիշել, որ այդ նյութը հատկապես ակտիվ է ջերմային մշակումից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել