Tert.am-ը գրում է.
ՌԴ-ից Հայաստան գազամուղի պայթեցման փորձի համար Վրաստանում ձերբակալված անձինք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապերի համար: Այդ մասին հայտնում է Грузия Online-ը:
 
Ավելի վաղ հաղորդվել է, որ Վրաստանի պետանվտանգության ծառայությունն ահաբեկչության փորձ է կանխել: Ձերբակալվել է յոթ մարդ: Նրանց թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լևան Մամպորիան:
 
Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը, ձերբակալվածները պատրաստվում էին պայթեցնել Սագուրամո գյուղի տարածքով անցնող գազամուղը, որը միացնում է Ռուսաստանը և Հայաստանը:
 
Ահաբեկչության պատրաստման մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի հինգ քաղաքացի՝ Բեկա Բ.-ն, Վլադիմիր Ռ.-ն, Մինդիա Վ.-ն, Ջաբա Մ.-ն, Նուրի Չ.-ն:
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել