Tert.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ընթացիկ տարվա մայիսի 31-ին կալանավորված Ներսես Պողոսյանի կալանքի դեմ ներկայացված բողոքի քննությունը: Վերջինիս մեղադրում են «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված համակարգող Ժիրայր Սեֆիլյանի հետ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ:

Դատական նիստի մեկնարկից սկսած դատարանի բակում բողոքի ակցիա էին իրականացնում Ներսես Պողոսյանի հարազատներն ու ընտանիքի անդամները` մայրը, կինն ու երեք անչափահաս երեխաները:

Ներսես Պողոսյանի կնոջ` Լիա Պողոսյանի խոսքով` իր ամուսնուն անհիմն մեղադրանք է առաջադրվել և նա որևէ առնչություն չունի Ժիրայր Սեֆիլյանի հետ.

«Շինծու մեղադրանք է առաջադրվել. ուղղակի նա 2008 թվականից ակտիվ քաղաքացիական դիրքորոշում է ունեցել։ Ինքն էլ, ես էլ պայքարել ենք, մասնակցել ենք տարբեր ուժերի նախաձեռնություններին: Նա որևէ ցուցմունք չի տվել որևէ մեկի դեմ, ոչ մի կապ չունի Ծիծեռնակաբերդի մոտ տեղի ունեցած վթարի հետ, եթե այդ վթարն իրականում եղել է։ Առավել ևս կապ չունի «Սասնա ծռերի» հետ։ Հիմա այդ գործերը միացրել են և իմ ամուսնու գործն ավելի է բարդացել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել