Դարեր շարունակ մարդիկ հետաքրքրվել են գաղտնի կազմակերպությունները, որոնք մշտապես եղել են խորհրդավոր քողի տակ։ Սակայն շատ այդպիսի կազմակերպությունները դիտարկվել են որպես դիվական և չար կառույցներ, որոնց նպատակը մարդկությանը վնասելն է։ Մասսոնների և Իլյումինատիների(մտավորականներ) շնորհիվ այդ պատկերացումները էլ ավելի են արմատավորվել մարդկանց մտածելակերպի մեջ։ Սակայն կան նաև այնպիսի հասարակություններ, որոնք մեծապես օգնել են մարդկությանը։ Ահա այդպիսի գաղտնի կազմակերպություններից 5 ամենակարևորները։

Սպիտակ Տղաները


Այս կազմակերպությունը ձևավորվել է Իռլանդիայում՝ 18 –րդ դարում։ Դրա անդամների առաջնային խնդիրը եղել է բուրժուաների և ավատատերերի անօրինություններին վերջ դնելը և հասարակ գյուղացիների իրավունքները պաշտպանելը։ Տղաները պարբերաբար նոր օրենքներ էին հայտարարում և հետևում, որ իշխանականները պարտաճանաչ կերպով ապահովեն օրենքի կատարումը։ Չնայած որ նրանք երբեմն դիմել են բռնության, մեծ հաշվով նրանք մեծ ավանդ ունեն մարդու իրավունքների պաշտպանության հասկացության զարգացման մեջ։

Ֆրանսիական ընդդիմություն


Այս գաղտնի հասարակությունը գործել է 2-րդ Համաշխարհային Պատերազմի տարիներին։ Նացիստական օկուպացիայի տարիներին այս խմբավորման անդամները ակտիվ պայքարել են նացիստական ռեժիմի դեմ և մեծապես նպաստել են դրա քայքայմանը՝ Ֆրանսիայում։ Հասրակություն հիմնադիր առաջնորդը Շառլ դը Գոլն էր, ով առաջնորդում էր խումբը Մեծ Բրիտանիայից։ Ցավոք սրտի խմբի 100.000 անդամնեի կեսից ավելին ձեռբակալվել են 1944 թվականին և համարվել անհետ կորած՝ նացիստական ռեժիմի անկումից հետո։

Ազատության զավակները


Ազատության զավակները հայրենասիրական խմբավորում էր, որը պայքարում էր Բրիտանացի զավթիչներ դեմ Ամրիկայում։ Շատ հայտնի անուններ, ինչպիսիք են Բենդիկտ Արնոլդը, Ջոն Հենքոքը, Սեմյուել Ադամսը, Փոլ Ռեվերը և այլն, ասոցացվում են այս գաղտնի հասարակության հետ։ Նրան մեծ ներդրում են ունեցել ամերիկայի կոլոնիզամցման գործընթացի խափանման մեջ։

Թաց առնետների մեծագույն միություն


Չնայած որ այս գաղտնի հասարակության անունը չափազանց բացասական տպավորություն է թողնում մարդկանց վրա, վերջինիս գործունեությունը ճիշտ հակառակն է։ Այս հասարակության անդամները բարեգործության ճանապարով օգնել են սկսնակ արտիստներին հաջողության հասնել և սատարել են շատ ու շատ աշխարհահռչակ աստղերի։ Հասարակության ամենակառկառում անդամներից է Չառլի Չապլինը։

Թագավորական հասարակություն


Այս հասարակությունը ձևավորվել է 1660 թվականին՝ Լոնդոնում։ Վերջինիս գործունեության ժամանակշրջանում մարդկանց մոտ եղել է այնպիսի աքսոմ, թէ իբրև գիտությունը հասել է զարգացման գագաթնակետին և հնարավոր չէ որևէ նոր հայտագործություն անել։ Այս տենդը հասել էր այն աստիճանի, որ Գիտությունների Ակադեմիաները խանգարում էին նորարար գիտնականներին իրենց հայտագործությունները ներկայացնել հասարակությանը։ Այդ ժամանակաշրջանում Թագավորական հասարակությունը գաղտնի կերպով սատարել է նորարար գիտնականներին և օգնել տարածել նրանց գիտելիքները ամբողջ աշխարհով։ Այս գաղտնի խմբավորման անդամներն են Սթիվեն Հոքինգը, Ալան Թուրինգը, Ալբերտ Էինշտեինը և շատ ու շատ այլ հանրահայտ գիտնականներ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել