Tert.am-ը գրում է․

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արարատի մարզի բնակչին հրազենային մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ: Առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

2016թ. օգոստոսի 20-ին՝ ժամը 20:55-ին, «Աստղիկ» Բ/Կ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է ընդունվել Արարատի մարզի Վ.Արտաշատ գյուղի բնակիչ, 1989 թվականին ծնված Գ.Բադալյանը:

Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:  Գ.Բադալյանը ճանաչվել է տուժող:

Նախնական տվյալներով՝ Գ.Բադալյանը մարմնական վնասվածքն ստացել է նույն գյուղի բնակիչ, 50-ամյա տղամարդու կողմից օգոստոսի 20-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Վ.Արտաշատ գյուղում՝ դեպի իր տուն տանող ճանապարհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել