ՀՀ տնտեսական ակտիվության աճը կազմել է 3 տոկոս

2016-ի հունվար-հուլիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից:

Հիշեցնենք, որ 2016-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ տնտեսական ակտիվության աճը կազմել էր 5 տոկոս, հունվար-փետրվարին 2015-ի հունվար-փետրվարի համեմատ՝ 4,7 տոկոս, հունվար-մարտին 2015-ի հունվար-մարտի համեմատ՝ 5,5 տոկոս, հունվար-ապրիլին նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ՝ 6 տոկոս, հունվար-մայիսին նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ՝ 5,5 տոկոս, հունվար-հունիսին նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ՝ 4,8 տոկոս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել