Վերջին տարիներին իրականացված գիտական ուսումնասիրությունների  արդյունքները հաստատում են, որ մարդու, որպես անհատ կայանալու հանգամանքը անմիջական կապ ունի նրա հետ, թե որքան նպատակասլաց, ըմբոստ ու համառ երեխա է եղել նա մանուկ ժամանակ:

Եվ այսպես, որպեսզի երեխան ապագայում հաջողակ ու կայացած անհատ դառնա, նրան միայն մեկ հատկանիշ է պետք: Դա  համառությունն է, իսկ ավելի հստակ  ՛՛ հաստակողությունը՛՛, որը արտահայտվում է սեփական կարծիքի առկայությամբ և մեկ այլ անձի՝  իր նկատմամբ բացարձակ գերակայության մերժումով:

Սակայն այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա. Նման երեխայի ծնողը պետք է ունենա բավականաչափ հմտություն ու շնորհք՝ իր երեխայի այդ հատկանիշը ճիշտ ու արդյունավետ հունի մեջ դնելու համար:

Ասել է թե՝  վերահսկողություն այն չափով, որպեսզի երեխան սանձարձակ չդառնա:

Այս եզրահանգմանն են եկել գիտնականները, ովքեր  1968 թվականից հետևել են  թվով 745 երեխայի: 11-12 տարեկան այդ երեխաների 49,9 տոկոսը աղջիկներ էին, մնացածը՝ տղաներ: Իրենց ուսումնասիրությունների արդյունքները գիտնականները ի մի բերեցին 2008թ. , երբ ուսումնասիրվողները արդեն 51-52 տարեկան էին, և կանայք այս անգամ կազմում էին 53,3 տոկոս, որովհետև մինչ այդ պահը կյանքից հեռացածների մեջ տղամարդիկ ավելի մեծ տոկոս էին կազմում:

Արդյունքներն այսպիսինն էին. այն երեխաները, ովքեր համառ էին ու ըմբոստ, արդյունքում մի քանի անգամ ավելի բարեկեցիկ կյանք ստեղծեցին իրենց համար, քան ավելի հնազանդ, պարկեշտ ու ենթարկվող երեխաները: Սակայն   համառությամբ օժտված երեխաների այն մասը, որոնց վրա ծնողական վերահսկողությունը թույլ էր կամ բացակայում էր՝ արդյունքում այդպես էլ չէին գտել իրենց տեղը և կյանքի մեծ մասն անցկացրել էին գործազուրկի կարգավիճակում՝ պատճառաբանելով, որ իրենց համապատասխան աշխատանք չկա:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել